Brent տեսակի նավթի գինն այսօր՝ մարտի 23-ին, նվազում է Սաուդյան Արաբիայի հայտարարությունների ֆոնին: Այդ մասին են վկայում տորգերի արդյունքները:

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,85 տոկոսով՝ հասնելով 54,85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,25 տոկոսով՝ հասնելով 45,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

«Այս փոփոխականությունը նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում շուկան սպասում է նվազման»,-ասել է Սիդնեյում Ayers Alliance Securities ընկերության ներդրումների բաժնի ղեկավար Ջոնաթան Բարաթը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: