Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրան Մեծ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են 45-ամյա Ա. Գ.-ին, ով ծխահարվել էր:

Ա. Գ.-ին հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.27-ին, մարվել` ժամը 03.01-ին:

Այրվել է հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 5քմ):