NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի 22-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կախված վիճակում:

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդն ինքնասպանություն է գործել: Պատճառների մասին տեղեկություն չկա: Հանգամանքները պարզվում են:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ NEWS.am-ը փորձել է ստանալ ոստիկանությունից, սակայն այնտեղ միայն հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն: