«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 4-րդ զանգվածի 32-ից-51 համարների եւ հարակից հիմնարկ ձեռնարկությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























