Bentley լյուքս դասի ավտոմեքենային ապրանքանիշը այս պահին ստեղծում է ընկերության պատմության մեջ առաջին քրոսովերը, որը կրում է Bentayga անվանումը։

Ավտոմեքենային փորձագետների հայացքները բնականաբար սեւեռված են նորարարության վրա։ Չնայած  մեքենայի տեխնիկական բնութագիրները գաղտնի են պահվում, լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ մեքենան դիզելային շարժիչ է ունենալու։ Այսպիսով՝  Bentayga-ն կդառնա բրիտանական ավտոընկերության ոչ միայն առաջին քրոսովերը, այլեւ ծանր վառելիքով աշխատող առաջին մեքենան, գրում է Informing-ը։

Ավտոշուկայի փորձագետները ենթադրում են, որ 380 լ/վայրկյան հզորությամբ շարժիչը կարող է ունենալ 4.2 լ ծավալ։  Բացի այդ, Bentley-ի առաջին լյուքս դասի ամենագնացը կունենա նաեւ բենզինով աշխատող V8 եւ W12 երկու շարժիչ։

Սպասվում է, որ Bentley Bentayga-ի առաջին երջանիկ սեփականատերերը ամենագնացի ղեկին կնստեն եկող տարվա սկզբին։