Նյու Դելիում տեղի է ունենում Հնդկաստանի եւ Չինաստանի՝ Հիմալայներով անցնող վիճելի սահմանի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը:

Սա երկու երկրների միջեւ այս խնդրին նվիրված առաջին քննարկումն է այն պահից սկսած, երբ Հնդկաստանի վարչապետ դարձավ Նարենդրա Մոդին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանի մայրաքաղաքում բանակցությունները նախորդում են Հնդկաստանի վարչապետի մայիսին կայանալիք այցելությանը Պեկին:

Չինաստանն ու Հնդկաստանը 1962 թվականից վիճարկում են մի քանի հիմալայան սահմանային շրջանների պատկանելիության հարցը: