2016թ. Լատվիայի բուհերում հնարավոր է ռազմական ուսուցման համակարգ ներմուծեն։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնսը։

LNT հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ ինքը Ազգային զինված ուժերին հանձնարարել է ուսանողներին ռազմական ուսուցման մեջ ներգրավելու համակարգ մշակել։ Կամավոր ուսանողների առաջին զինվորական հավաքները կարող են ընթանալ եկող տարի, գրում է «Ռոսբալտ»-ը։

Դեռեւս պարզ չէ, թե ռազմական կրթությունը կլինի ամբողջովին կամավոր հիմունքներով, թե ոչ։