ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարին։ Գերատեսչության ղեկավար է նշանակվել Դաշնային խորհրդի՝ Միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Լյուբով Գլեբովան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահի հրամանում մասնավորապես ասված է. «Լյուբով Գլեբովա Նիկոլաեւնային նշանակել ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության ղեկավար», մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։