Թուրքիայի Հաթայ նահանգում ձերբակալվել է 26-ամյա Սերփիլ Թուքենմեզը՝ սեփական երեխաներին սպանելու մեղադրանքով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ պատճառով  Սերփիլ Թուքենմեզը տանը ծեծել է 1 տարեկան եւ 1-ամսական երեխաներին, որից հետո խեղդել է նրանց։

Հարեւանների ահազանգի հիման վրա դեպքի վայր հասած ոստիկաններն անմիջապես ձերբակալել են Սերփիլ Թուքենմեզին։

Նշվում է, որ սպանության օրը երեխաների հայրը քաղաքում չի եղել։ Երեխաների մորեղբայրը չի կարողացել հասկանալ, թե ինչու է մայրը նման բան արել՝ շեշտելով, որ ամուսինների միջեւ խնդիրներ գրեթե չեն եղել։