Շիական «Անսար Ալլահ» խմբավորման 500 համախոհ հուսիներ հաստատվել են Եմենի Թաիզ քաղաքում։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Համաձայն առկա տեղեկությունների՝ «Ասար Ալլահ» զինված խմբավորումները մայրաքաղաք Սանայի մոտակայքում տեղակայված ռազմական բազայից ինքնաթիռներով տեղափոխվել են Թաիզ քաղաք, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշենք, որ Սանան ամբողջովին գտնվում է հուսիների վերահսկողության տակ, իսկ նախագահ Մանսուր Հադին տեղափոխվել է Ադեն։
Մի քանի օր առաջ շիա ապստամբները գրավել էին Սանայից դեպի նավահանգստային Ադեն քաղաք տանող ճանապարհին ընկած Թաիզ քաղաքը՝ իրենց վերահսկողությունը հաստատելով Եմենի՝ մեծությամբ 3-րդ քաղաքի վրա։ Հուսիներն իրենց հսկողության տակ են առել քաղաքի օդանավակայանն ու ավիաբազան։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին «Անսար Ալլահ» խմբավորումը համընդհանուր մոբիլիզացում էր հայտարարել։





























