Ամստերդամի պանրի թանգարանից գողացել են աշխարհի ամենաթանկ պանրի դանակը։ 200 ադամանդով զարդարված պլատինե դանակը թանգարանին էր տրամադրել Boska Holland ընկերությունը։ Թանգարանը անհրաժեշտ միջոցներ չէր ձեռնարկել թանկարժեք դանակի պահպանության համար եւ 28 000 դոլար արժողությամբ նմուշը տեղադրել էր սովորական ապակե ցուցափեղկին, գրում է Kedem-ը։
Կողոպուտը հայտնաբերելուց հետո տեսախցիկների տեսագրության միջոցով հնարավոր է եղել տեսնել գողին, սակայն նրա անձը պարզել չի հաջողվել։ Հնարավոր է, որ աշխարհի ամենաթանկ պանրի դանակը վաճառվի սեւ շուկայում։




























