Թուրքիայում երակները եւ պարանոցը կտրած են գտել ճապոնացի ինժեներ Կիշի Ռյոիչին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մարտի 23-ի առավոտյան Յալօվա նահանգի Ալթընօվայի շրջանում դպրոց գնալու ժամանակ աշակերտները հայտնաբերել են ճապոնացի ինժեների դին։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները դիակի մոտ գրություն են գտել, որում ճապոնացի ինժեներն իրեն մեղավոր է համարել օրեր առաջ Իզմիթի ցոցի կամուրջի ճոպանի պոկվելու մեջ, որի համար ինքնասպան է եղել։
Ճապոնացի ինժեները դանակով կտրել է երակները, որից հետո կտրել պարանոցը եւ մահացել։




























