Թաիլանդի խնդիրների արմատները, որտեղ վերջին տասնամյակում մի ներքաղաքական ճգնաժամին հաջորդում է մյուսը, ժողովրդավարության ավելցուկն է: Նման տեսակետ է հայտնել թագավորության վարչապետ Փրայութ Չան Օչան՝ հանդես գալով Բանգկոկում ընթացող բիզնես ֆորումում:

«Մեր երկիրը այդքան շատ դժվարություն է տեսել, որովհետեւ մեզ մոտ չափից ավելիէ ժողովրդավարությունը: Այլ երկրներում կառավարություններն ավելի շատ իշխանություն ունեն»,-հայտարարել է վարչապետը, ով իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այնտեղ նույնիսկ մամուլը չի կարող քննադատել առաջնորդներին այնպես, ինչպես մեզ մոտ են անում: Ես պնդում եմ, որ Թաիլանդը 99 տոկոսով ժողովրդավարական է, որովհետեւ ես չեմ կարող պարզապես վերցնել ու արմատախիլ անել այն»,-նշել է Թաիլանդի վարչապետը: