Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է օրեր առաջ արած այն հայտարարությունը, թե Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է օրեր առաջ իր հայտարարությանը, որը մեծ արձագանք էր գտել Թուրքիայում։

Էրդողանը կրկնել է «Թուրքիայում քրդական հարց չկա» արտահայտությունը եւ մանրամասնել, թե Թուրքիայում կա ընդամենը իր քուրդ եղբայրներին վերաբերվող հարցեր։ «Թուրքերի ու քրդերի եղբայրությունը բամբակյա թելից կախված չէ։  Երբ ասում եմ քրդական հարց չկա, բոլորը դա ուրիշ բանի հետ են կապում։ Այո, քրդական հարց չկա։ Կա քրդերին վերաբերվող հարց, թուրքերին ու զազաներին վերաբերվող հարցեր։ Այսինքն, բոլորն էլ հարցեր ունեն, որի լուծման համար մենք աշխատում ենք»,-ասել է Էրդողանը։