Ավտոսիրողներն ու փորձագետներն ակտիվորեն քննարկում են ճապոնական ավտոարտադրողի նորույթը: Toyota-ի ներկայացուցիչները նշում են, որ ավտոմեքենայի շնորհանդեսը ծրագրում են անցկացնել 2015 թվականի ամռան վերջին, իսկ ներկայում նորացված Toyota Land Cruiser-ը փորձարկում է անցնում:

Ըստ Informing-ի, առայժմ քննարկվում է միայն Toyota Land Cruiser-ի արտաքինը: Իսկ տեխնիկական բնութագրերում այս անգամ մեծ փոփոխություններ չկան: Ենթադրվում է, որ մեքենան նոր քրուիզ-կոնտրոլ եւ անվտանգության նոր համակարգ կունենա:

Հիշեցնենք, որ Land Cruiser 200-ն ավտոմոբիլային շուկայում հայտնվել է դեռեւս 2007 թվականին եւ մինչեւ հիմա վաճառվում է ռուսական շուկայում: