20-րդ դարի առաջին Հոլոքոստը հունական Զմյուռնիայում է եղել։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում մարտի 32-ին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. հույների եւ ասորիների ցեղասպանության մասին բանաձեւը։
Հարցին, թե նա նկատի ունի Թուրքիայում ներկայիս Իզմիր քաղաքը, Շարմազանովը խնդրեց քաղաքը Զմյուռնիա անվանել։
«Զմյուռնիան հին հունական քաղաք է, որտեղ կային հունական, հայկական, հրեական եւ մուսուլմանական թաղամասեր։ 1922թ. սեպտեմբերին Քեմալ Աթաթուրքի ղեկավարությամբ կազմակերպվեց Զմյուռնիայի մեծ հրդեհը։ Զոհվեց 170-250 հազար մարդ, հիմնականում՝ հայեր եւ հույներ։ Զմյուռնիան ամբողջովին հրկիզվեց։ Սա 20-րդ դարի առաջին հոլոքոստն էր, եթե հետեւենք հոլոքոստ բառի բովանդակությանը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է ողջ-ողջ այրել»,- հայտարարել է Շարմազանովը։
Ջարդերի ժամանակ կտտանքների էր ենթարկվել Քրիսոստոմ հույն միտրոպոլիտը, ոչնչացվել էին հունական ուղղափառ եւ հայկական առաքելական տաճարներ։ Սըր Ուինսթոն Չերչիլը հայտարարել էր. «Քեմալը Զմյուռնիան մոխրի ճարակ դարձրեց եւ ոչնչացրեց այնտեղ ապրող քրիստոնյաներին»։ Էռնեստ Հեմինգուեյը իր պատմվածքներից մեկը նվիրել էր այս ողբերգությանը։ Իսկ Աթաթուրքը հանդուգն հայտարարել էր. «Թուրքիան այսուհետ պատկանում է Թուրքիային»։
«Հայաստանը կարծում է, որ մարդկության դեմ հանցագործությունները հնանալու ժամկետ չունեն, ինչը հաստատվում է ՄԱԿ համապատասխան կոնվենցիայով եւ մի շարք այլ միջազգային փաստաթղթերով»,- ընդգծել է Շարմազանովը՝ նշելով, որ հենց այդ պատճառով հանրապետության խորհրդարանը խստորեն դատապարտում է հույների եւ ասորիների ցեղասպանությունը։
«Հայաստանը կարծում է, որ մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, ինչը հաստատվում է ՄԱԿ համապատասխան կոնվենցիայով եւ այլ միջազգային փաստաթղթերով։ Հենց այդ պատճառով խորհրդարանը խստորեն դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը»,- հայտարարեց Շարմազանովը։





























