Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում կընթանա Լեռների շաբաթ։ Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանատների համատեղ ջանքերով։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում նման փառատոն անցկացնելը տրամաբանական է, քանի որ այն լեռնային երկիր է։ Իր հերթին Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը նշեց, որ Ֆրանսիա-Շվեյցարիա-Հայաստան եռյակը միավորում է ոչ միայն ֆրանսերենի հանդեպ սերը, այլ նաեւ լեռնային լանդշաֆտը։ «Հայաստանի առանձնահատկությունը, Շվեյցարիայի նման, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս լեռնային երկիր է»,- հայտարարեց դեսպանը։
Փառատոնը կմեկնարկի Sils Maria ֆիլմով, որի ցուցադրությունը կկայանա մարտի 23-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում։ Իսկ մարտի 24-ին Ծաղկաձորում կկայանա «Տուրիստական ինժեներության միջոցով լեռնային տարածքների օգտագործումը» թեմայով կլոր սեղան քննարկում։





























