Ցեղասպանություններին եւ դրանց ճանաչմանը ուշադրություն չդարձնելը հանգեցրեց նոր ցեղասպանության եւ գազանությունների Մերձավոր Արեւելքում, «Իսլամական պետության» ձեռամբ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Բագրավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. հույների եւ ասորիների ցեղասպանության մասին  բանաձեւի քննարկմանը։

Նրա խոսքով, բանաձեւում անհրաժեշտ է պարտադիր ներառել հիշատակում, որ չճանաչումը հանգեցնում է ցեղասպանությունների կրկնության։ «Հենց դա ենք մենք տեսնում այսօր։ Չեմ կարծում, թե կգտնվի ինչ-որ մեկը, որ ԻՊ գործողությունները ցեղասպանություն չի անվանի»,- նկատել է Զոհրաբյանը։