Վիկտոր Յանուկովիչ-կրտսերի դին տեղափոխել են Ղրիմ, որտեղ պետք է կայանա մահացածի հուղարկավորությունը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրը։
«Դին տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Բալբեկ օդանավակայան»,- նշել է աղբյուրը։
Նրա խոսքով, հոգեհանգստյան արարողությունը կայանալու է մարտի 24-ին, Սեւաստոպոլի եկեղեցիներից մեկում, իսկ հուղարկավորությունը մարտի 25-ին, Յալթայում։
Թեեւ չի բացառվում, որ ավելորդ աղմուկի դեպքում ազգականները փոխեն սգո արարողության վայրն ու դին թաղեն այլ վայրում։





























