Հայաստանի խորհրդարանը եզդիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն առանձին կըդնունի։ Այս մասին մարտի 23-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով 1915-1923թթ. Օսմանյան  կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։

Շարմազանովը նշեց, որ այդ փաստաթղթին հայտարարության կարգավիճակ տալը վկայում է նրա բացառիկ կարեւորության մասին, քանի որ 1995թ. սկսած, երբ Գերագույն խորհուրդը վերանվանվել էր Հայաստանի Ազգային Ժողով, օրենսդիր մարմինը ընդունել է ընդամենը 4 նման փաստաթուղթ։

Փոխխոսնակը նշեց, որ Օսմանյան կայսրության տարածքում հույների եւ ասորիների դեմ հանցագործություններն ու եզդիների ցեղասպանության առանձնացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա ազգերի դեմ տարբեր քաղաքականություն է իրականացվել։ «Մենք անպայման խստորեն կդատապարտենք բոլոր այդ հանցագործությունները, պարզապես դրանք պետք է առանձին դիտարկել։ Ավելի լավ է այդ փաստաթուղթն ընդունել ավելի ուշ, սակայն այն լինի անթերի հիմնավորված, քան ավելի շուտ, եւ այն լինի խոցելի»,- պարզաբանել է Շարմազանովը։