Բրիտանական Land Rover-ը գովազդել է իր նորույթը՝ Range Rover-ի «գերշքեղ» տարբերակը, որի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի սկզբին Նյու Յորքի ավտոշոուի շրջանակներում:

Ավտոսիրողների հետաքրքրությունն էլ ավելի շարժելու համար ընկերությունը հրապարակել է նորույթի նկարը վերեւից, այնպես, որ մանրամասները չերեւան:

Ավտոարտադրողը ոչ մի մանրամասն չի հաղորդում, միայն հայտարարում է, որ աշխարհը կտեսնի իրենց պատմության մեջ «ամենաշքեղ Range Rover»-ը:

Կարելի է ենթադրել, որ գինը նույնպես փոքր չի լինի: Նշենք, որ այսօր արեւմտյան երկրների ավտոշուկաներում ամենաթանկարժեք Range Rover-ի գինը հասնում է 185 հազար դոլարի, հաղորդում է Informing-ը: