Մարտի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում երկու անգամ դատված, 42-ամյա Արմեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա տան հյուրասենյակից հայտնաբերվել են տարաներ, «պիրալգին» դեղամիջոցի դատարկ տուփ, 30 մլ տարողությամբ յոդի դատարկ տարա եւ 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ:
Արմեն Մ.-ն հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը «պիրալգին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:





























