Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային հատվածի կտրած վերք, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռուբեն Ս.-ն եւ ըստ ընկերոջ բանավոր հայտարարության` տուժողը վայր է ընկել Իսակովի պողոտայում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.35-ին, «որովայնի առաջնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գրիգոր Մ.-ն եւ ըստ ընկերոջ հայտարարության` վայր է ընկել նույն վայրում:

Պարզվել է, որ Ռուբեն Ս.-ի եւ Գրիգոր Մ.-ի մոտ առկա են պատռած-ծակած չթափանցող վերքեր եւ արտաքին արյունահոսություն:

Բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ Ռուբեն Ս.-ն եւ Գրիգոր Մ.-ն ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:

Մարտի 21-ին, ժամը 14.05-ին, բաժին է ներկայացել 53-ամյա Գագիկ Պ.-ն եւ խոստովանական բացատրություն տվել, որ մարտի 19-ին, ժամը 23.00-ին, Երեւանի Իսակովի պողոտայի 108 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով ինքն է հարվածել Ռուբեն Ս.-ին եւ Գրիգոր Մ.-ին:

Կատարվում է քննություն: