Մեծ Բրիտանիայում գնաճը փետրվարին կազմել է 0%: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական վարչության տվյալները:
Նման իրավիճակ երկրի տնտեսությունում վերջին անգամ գրանցվել է 1988 թվականին, երբ գերատեսչությունը սկսեց յուրաքանչյուր ամսվա համար սպառողական գների ինդեքս կազմել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հունվարին գնաճը տարեկան կտրվածքով դանդաղել էր մինչեւ 0.3%, ընդ որում, պարենամթերքի, համակարգչային տեխնիկայի եւ այլ ապրանքների գները շարունակում էին նվազել:
Վերլուծաբանները փետրվարին մինչեւ 0.1%-ի գնաճի նվազում էին կանխատեսում:





























