Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդուն հուղարկավորել են Ղրիմում։ «Նա սիրում էր թերակղզին եւ այնտեղ հիմա ապրում են նրա հարազատները»,- «Կոմսոմոլսկա պրավդա» պարբերականի հետ զրույցում հայտարարել է նրա եղբայրը՝ Ալեքսանդրը։

«Մենք որոշեցինք նրան այստեղ հուղարկավորել, քանի որ նա շատ էր սիրում Ղրիմը, հատկապես Սեւաստոպոլը։ Բացի այդ, թերակղզում է ապրում նրա մայրը, եւ նրա համար  հեշտ կլինի այցելել որդու գերեզմանը։ Ինչ վերաբերում է ինձ, ես դատարկված եմ, եւ ուզում եմ հնարավորինս արագ մեկնել Մոսկվա կամ Պիտեր»,- մեջբերում է պարբերականը Ալեքսանդրի հայտարարությունը։