Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, թե կործանված Airbus-ում եղել են Գերմանիայի, Իսպանիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ, հաղորդում է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավում 45 ուղեւոր է եղել, իսկ ուղեւորների մեծ մասը գերմանացիներ են։

Վերջին տվյալներով, օդանավում 150 մարդ է եղել։

Հիշեցնենք, որ Germanwings բյուջետային ավիաընկերությանը պատկանող Airbus A-320-ը այսօր ցերեկը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի շրջանում։ Օդանավն ուղեւորվում էր Բարսելոնից  Դյուսելդորֆ։