Թուրքական բանակի ստորաբաժանումները սկսել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին պատկանող հենակետերի ու թաքստոցների ոչնչացման գործողությունները, որոնք տարվում են Սիրիայի հետ սահմանակից Մարդին նահանգում։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ գործողություններին մասնակցում է հատուկ նշանակության զորքերի 5 ստորաբաժանում, որոնց նպատակն է գտնել ու ոչնչացնել քուրդ գրոհայիններին պատկանող թաքստոցները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործողությունները ընթանում են քրդական հիմնախնդրի խաղաղ կարգավորման ակտիվացման ֆոնի վրա։ մարտի 21-ին ՔԱԿ առաջնորդ, ցմահ ազատազրկման  մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանը Քրդական աշխատավորական կուսակցությանը կոչ էր արել բռնությունից հրաժարվելու եւ խաղաղ կարգավորմանը նպաստելու հարցի վերաբերյալ կոնգրես գումարել։