Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռի անկումից առաջ ականատեսները ուժգին ձայներ են լսել։

«Այստեղ հաճախ թռչում են ռազմական ինքնաթիռներ, ուստի ես մտածեցի, որ դա սովորական ձայն է։ Ես նայեցի փողոց, բայց ոչ մի ինքնաթիռ չտեսա»,- Associated Press-ին պատմել է քեմփինգի սեփականատեր Պիեր Պոլիցին։

Նրա խոսքով, ուժգին ձայնը երկար է տեւել՝ մոտ 8 վայրկյան։ Ապա եւս մեկ ձայն է լսվել։ Նա նշել է, թե մասնագետների համար բարդ է հասնել կործանման վայր՝ ձյան եւ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Germanwings  բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։