Կիեւի երկրամասի Վասիլկովյան շրջանում կործանվել է ռազմական ինքնաթիռ, հաղորդում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով իրավապահներին։

Ինքնաթիռը ժամանում էր Լվովից։ Կործանման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել են։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել իրավապահ եւ ռազմական դատախազության ներկայացուցիչները։