Lufthansa ընկերության տեխնիկական մասնագետները Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին կործանված A320 օդանավում տեխնիկական զննում էին իրականացրել աղետից մեկ օր առաջ։ Այս մասին ասված է Germanwings-ի տարածած հայտարարության մեջ, գրում է Reuters-ը։
Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։




























