Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320-ը 8 րոպե կտրուկ իջել է։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Germanwings ընկերության ներկայացուցիչներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Airbus-ն անկումից առաջ 10 րոպեում իջել է 10 հազար մետր։

Germanwings  բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։