Ֆրանսիայում կործանված Airbus A320-ի օդաչուն 10 տարվա փորձ ուներ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Բացի այդ, օդաչուն նաեւ 6 հազար ժամ թռիչք էր կատարել։

Germanwings  բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։