Համացանցում հայտնվել են Ֆրանսիայում կործանված Airbus A320 ինքնաթիռի առաջին լուսանկարները։ Ինչպես հայտնում է Airlive-ը, «Ամենամեծ կտորները մեքենայի չափսերի են, հայտնում է RT-ն։
Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։































