Ֆրանսիական Ալպերում A320-ի կործանման ոչ մի վարկած չի բացառվում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։

«Ոչ մի հիպոթեզ այժմ չի հերքվում»,- ասել է Վալսը։

Նա հայտնել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում սկսել է գործել ավիաաղետի զոհերի հարազատների աջակցության կենտրոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Germanwings  բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 144 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։