Ներկայում վաղաժամ է ասել, թե Ռիգայում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ինչ փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Այս մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հետագա համաձայնության շրջանակի հաստատման աշխատանքներն ավարտելուց հետո, Եվրահանձնաժողովը պետք է Եվրամիության անդամ պետություններին մանդատ ներկայացնի՝ Հայաստանի հետ բանակցություններ վարելու համար:

«Ռիգայի գագաթաժողովից առաջ ենթադրություններ չեմ անի, բայց մենք իսկապես հույս ունենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն գագաթաժողովի ընդունած փաստաթղթում»,- նշեց Տրայան Հրիսթեան: