Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը ռուսական «Գազպրոմ»-ին գազի դիմաց 15 մլն դոլար կանխավճար է փոխանցել:

Ռուսական հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովի փոխանցմամբ, ներկայում ուկրաինական կողմը գազի դիմաց վճարել է մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը:

Ըստ gazeta.ru-ի, ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը գազի հարցով ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ներկայում «Գազպրոմ»-ից գազ գնելու անհրաժեշտություն չի տեսնում: