Եմենում քաղաքական ճգնաժամի ֆոնին Միացյալ Նահանգները ապստամբ հուսիթներին խաղաղ բանակցությունների կոչ է արել։

Երկրի հարավում գործում է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորումը, կենտրոնում ընթանում են կառավարական ուժերի եւ ապօստամբ հուսիթների զորքերի բախումները։

«ԱՄՆ-ը նախկինի պես դատապարտում է վերջին հարձակողական ռազմական գործողությունները՝ ուղղված նախագահ Հադիի դեմ։ Հուսիթների եւ նախկին նախագահ Սալեհի գործողությունները քաոս եւ անկայունություն են առաջացրել, որոնք սպառնում են բոլոր եմենցիների բարեկեցությանը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

Նրա խոսքով, միակ լեգիտիմ իշխանափոխությունը կարող է լինել միայն բանակցությունների եւ փոխզիջման միջոցով։