Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1964 թ. ծնված Ասպրամ Յ.-ն հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատը քանդելու միջոցով՝ տանը կից ավտոտնակից գողացել են տնտեսական ապրանքներ, էլեկտրական գործիքներ եւ 60 կգ առվույտի սերմ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 18-ամյա Կարեն Հ.-ն եւ 25-ամյա Մհեր Մ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: