Ալթայում 80-ամյա թոշակառուն իր տանը պաշտոնապես գրանցել է Ֆյոդոր անունով խոզուկին եւ Զոյկա անունով կովի, որպես ընտանիքի անդամներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության Ալթայի երկրամասի վարչության մամուլի քարտուղար Մարիա Յուժակովան հայտնել է, որ Բիստրյանկա գյուղի բնակչուհին իր ընտանի կենդանիներին մարդկանց անուններ է տվել եւ ներառել նրանց տանգրքույկում որպես ընտանիքի անդամներ: խոսքը մեկ խոզի, երկու կովի, մեկ հնդկահավի եւ 6 հավի մասին է:

Թոշակառու կինը միգրացիոն ծառայության աշխատակիցներին բացատրել է, որ այդկերպ ինքը որոշել է ապահովագրել իրեն տարածաշրջանում հերթական ջրհեղեղի դեպքում: «Նախորդ տարի ջրհեղեղի հետեւանքով կնոջ կենդանիների մի մասը սատկեց, ուստի նա որոշել է կենդանիներին գրանցել որպես մարդիկ, որ փրկարարները նրանց չմոռանան ջրհեղեղի ժամանակ»,-հայտնել է Յուժակովան: