Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1992 թ. ծնված Աննա Ա.-ն 2014 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առեւտրի կենտրոնի հագուստի խանութներից կատարել է մի շարք գողություններ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ի երեկոյան Աննա Ա.-ն ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ նշված ժամանակահատվածում առեւտրի կենտրոնի հագուստի տարբեր խանութներից 8 անգամ շրջազգեստ է գողացել:

Գողոնի մի մասն առգրավված է:

Տուժողները գողության մասին նախկինում ոստիկանություն չեն հայտնել:

Կատարվում է հետաքննություն: