Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում «Նաիրի» կինոթատրոնի մերձակայքում խոշոր վթար է եղել: Գիշերը ժամը 1:50-ի սահմաններում մեծ արագությամբ իրար են բախվել երեք արտասահմանյան մեքենաներ՝ երկու ամենագնաց եւ մեկ մարդատար: Նախնական տվյալներով, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է NEWS.am-ին, որ ականատեսները պնդում են, թե մինչեւ ճանապարհային ոստիկանության ժամանելը վթարի արդյունքում շրջված Range Rover մակնիշի մեքենայի վրայից հանվել են պետհամարանիշները: Ականատեսներից մեկը կարողացել է հիշել դրանք. 085оо11: Չճշտված տեղեկություններով՝ այդ համարը պատկանում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Մարգարյանին (Բելլաջիոյի Գրիշ):

Նշենք, որ պատահարի վայրում նկատել են նաեւ մեկ այլ պատգամավորի՝ Ալիկ Պետրոսյանին՝ հայտնի Մապի Ալիկ մականունով: