Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ,  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն է կամավոր ներկայացել 1973 թ. ծնված Գագիկ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 13-ից ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն  առեւանգելը/  2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: