Մարտի 26-ին, ժամը 22.10-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Ն.Ստեփանյան փողոցի  շենքերից մեկի բակում կռիվ է, իսկ ժամը 23.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային եւ ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 55-ամյա Վահան Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, 55-ամյա Համլետ Խ.-ն փայտյա մահակով հարվածել է Վահան Ս.-ի գլխին եւ պատճառել նշված վնասվածքները:

Ոստիկանության ծառայողները ժամը 22.40-ին Համլետ Խ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է հետաքննություն: