Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, 1973 թ. ծնված  Գեղամ Ա.-ն ոստիկանության Կենտրանականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին,  Երեւանի Մ. Խորենացու փողոցի  26 հասցեում գործող սրահի իր տաղավարից գողացել են  ոսկյա շղթա` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 39-ամյա Էդուարդ Պ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: