Մահվան ելքով հերթական ավտոպատահարն է տեղի ունեցել Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին: Հուլիսի 25-ին ժամը 18.20-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ՏԼ 609 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը՝ 31-ամյա Կ. Խաչատրյանը, տեղում զոհվել է, իսկ ուղեւորը` 31-ամյա Ա. Հովհաննիսյանը, ստացել է աջ ազդրի կոտրվածք եւ տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց: Հրշեջ-փրկարարների օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից:




























