Հուլիսի 24-ի գիշերը մարմնի տարբեր մասերում ստացած բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր համայնքի ղեկավար, 43-ամյա Ռաֆիկ Մ.-ն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, 70-ամյա Էդիկ Սադոյանը համագյուղացի, 43-ամյա Գրիգոր Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս սպանելու նպատակով պայթեցրել է ձեռքի նռնակը, որի հետեւանքով վիճաբանությունը կանխել փորձող Ռաֆիկ Մ.-ն ստացել է նշված վնասվածքները, իսկ Էդիկ Սադոյանը կրծքավանդակի ձախ շրջանի եւ գլխի մասում ստացած բեկորային վնասվածքներից տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գրիգոր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























