Հուլիսի 24-ի ժամը 01.45-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի 34 շենքի մի բնակարանում տանտիրոջը ծեծի են ենթարկում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 23-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Թ.Չոլախյանի բնակարան են ներխուժել նրա ծանոթ, 56-ամյա Հովհաննես Ս.-ն եւ ընկերը` 51-ամյա Ավետիք Փ.-ն, որոնք ծեծի են ենթարկել տանտիրոջն ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ ու փորձելով հափշտակել տան ամբողջ գույքը` պահանջել են ոսկյա զարդեր ու գումար:
Թ. Չոլախյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հովհաննես Ս.-ն եւ Ավետիք Փ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:




























