Ոչ ոք Հայաստանին չի կարող մեղադրել ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Կարծիք» հաղորդմանը տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք Ռուսաստանը կարող է մերձավոր հարեւանների եւ գործընկերների աջակցության հույս ունենալ, նախագահը նշել է, որ հարցը հռետորական է ընկալում: «Քանի որ եթե մենք անդամակցում ենք միությունների, նաեւ պարտավորություններ ենք ստանձնում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ բացի Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ գոյություն ունեցող բազմադարյա հարաբերություններից, պարտավորությունները ձեւակերպված են փաստաթղթերում:
«Կարծում եմ՝ մինչեւ հիմա ոչ ոք չի կարող որեւէ օրինակ բերել, երբ մենք փորձել ենք խուսափել մեր անմիջական պարտավորություններից»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:





























