Իրաքի Թիքրիթ քաղաքում հայտնաբերվել է 1700 մարդու եղբայրական գերեզման։ Ինչպես ենթադրում են զինվորականները, դա «Իսլամական պետություն» արմատական խմբավորման կողմից սպանված զինվորների գերեզման է։

Նրանց թաղել են նախկին ամերիկական բազայի հարեւանությամբ։ Ենթադրվում է, որ նրանց ինքնության հաստատումը կկատարվի ԴՆԹ անալիզի միջոցով, գրում է BBC-ի Ռուսական ծառայույթունը։

Իրաքի զինվորականներն ու շիական ջոկատները Թիքրիթը իսլամիստներից խլել էին անցալ շաբաթ։

Հիշեցնենք, որ Թիքրիթը Բաղդադից 180 կմ հյուսիս ընկած քաղաք է, որը իսլամիստները գրավել էին անցյալ տարվա հունիսին։