Նավթի համաշխարհային գները աննշան նվազում են՝ Սաուդյան Արաբիայի կողմից մարտին նավթի արդյունաբանման վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակման ֆոնին: Այս մասին են վկայում տորգերի արդյունքները:

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 58,24 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,80 տոկոսով՝ հասնելով 52,94 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Այս տարվա մարտին Սաուդյան Արաբիան օրական արդյունահանել է 10,3 մլն բարելով նավթ: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել է, որ ապագայում նավթի արդյունահանման ծավալները կպահպանվեն օրական 10 մլն բարելի սահմաններում, հաղորդում է Gazeta-ն: